Հունվարի 28-ին` ժամը 03.23-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «Գազել» մակնիշի 28 UO 918 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ք.) բեռնատար ավտոմեքենան: *** Հունվարի 27-ին` ժամը 15.55-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա և տեղափոխել անվտանգ տարածք:
Ձնակույտի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ
Հունվարի 28-ին` ժամը 03.23-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «Գազել» մակնիշի 28 UO 918 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ք.) բեռնատար ավտոմեքենան:
***
Հունվարի 27-ին` ժամը 15.55-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը):
Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա և տեղափոխել անվտանգ տարածք: