Գյուլը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև եռակողմ նախաձեռնություն է սկսել
Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վանո Մաչավարիանին հայտնել է, որ առաջիկայում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը կայցելի Վրաստան: Ըստ նրա՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։
«Թուրքիայի նախագահը մտադիր է տարբեր ոլորտներում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև եռակողմ նախաձեռնություն սկսել համատեղ նախագծեր մշակելու համար»,-«Գռուզիա օնլայն»–ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նախագահի խորհրդականը: