Բեյրութի Նահատակաց հրապարակում սպասվում է հուժկու հանրահավաք ընդդեմ Էրդողանի
Առաջիկա ժամերի ընթացքում Բեյրութի Նահատակաց հրապարակում սպասվում է հուժկու հանրահավաք, որը հրավիրվել է լիբանանահայ երեք քաղաքական կուսակցությունների' ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի և ՀՅԴ-ի կողմից' ընդդեմ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի այցելության Լիբանան: Լիբանանի ՍԴՀԿ «Արարատի» պաշտոնաթերթի խմբագիր Ահարոն Շխրտմյանի խոսքերով՝ կառավարության հայ նախարարներն ու պատգամավորներն առավոտյան կրկին հանդես են եկել հայ համայնքին ուղղված կոչով' մասնակցել առաջիկա բողոքի հանրահավաքին։
-Քաղաքական կուսակցությունները ներքին կարգով որոշել էին, որ հանրահավաքի թիվը պետք լինի մոտ 5000-ի սահմաններում: Սակայն երեկ Աքքար քաղաքում տեղի ունեցած իրադարձությունից հետո, երբ Էրդողանը գառան դիմակ հագած՝ դուրս եկավ բնակչության մոտ, հայ համայնքի վրդովմունքը չափ և սահման չունի: Բոլորը ցանկանում են մասնակցել հանրահավաքին: Հայաշատ բոլոր վայրերում' Նոր Հաճնում, Խալիլ Բադուիում, Բուրջ Համմուտում, Անթիլիասում, Ռաուդայում և այլուր, ավտոբուսներ են հատկացված, որպեսզի ժողովուրդը ուղևորվի դեպի Նահատակաց հրապարակ: Սակայն հանրահավաքին մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ դրանք շատ դեպքերում չեն հերիքում: Շատերը գնում են իրենց մեքենաներով, երիտասարդների մի մասն էլ, ձեռքներին պաստառներ և դրոշներ, ոտքով,-ասել է «Արարատի» գլխավոր խմբագիրը:
Նշենք նաև, որ կառավարությունը չի խոչընդոտում հանրահավաքի անցակցամնը, և ամեն ինչ անցնում է խաղաղ ու քաղաքակիրթ մթնոլորտում։

7or.am