Նաիրա Զոհրաբյան. «Մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիարակիրների շարքերում»
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում` ազատ դեբատների ժամանակ, ելույթով հանդես է եկել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով կոչ է արել Եվրոպայի խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու անհանգստացնող երևույթի դեմ:
Ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ. «Կարծում եմ՝ կհամաձայնեք` ժամանակն է փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում և ադրբեջանական խավիարը այսուհետ համարել քաղաքական լուրջ գործոն: Ես կդժվարանամ անգամ հաշվել, թե այս ամբիոնից քանի անգամ է ասվել այն մասին, որ անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրադավարություն գնելու այն քաղաքականությունը, որը վարում է ԵԽ անդամ Ադրբեջանը: Ավելին, մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիարակիրների շարքերում: Սակայն որևէ անգամ ո՛չ մեր, ո՛չ էլ միջազգային որևէ այլ կառույց, ուր հասել է այդ երկրի խավիարոտ ձեռքը, այդպես էլ որևէ իրական քայլ չձեռնարկեցին ժողովրդավարությունն ապականող այս երևույթի դեմ: Արդյունքում հասանք նրան, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում կայացած խայտառակ նախագահական ընտրությունները Եվրոպական խորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Պինո Արլակիի դիտորդական խումբը համարեց ազատ, արդար և թափանցիկ: Այս աննախադեպ խայտառակ գնահատականը, բնականաբար, Եվրոպական խորհրդարանում մեծ սկանդալի պատճառ դարձավ: Եվ ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս արդարացավ Արլակին: Նա հայտարարեց, որ ստել ու կեղծել է` հանուն Իտալիայի շահերի: Այսինքն, նա ստել է, քանի որ Իտալիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում: Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը, «էկոնոմիստ» պարբերականի տվյալներով, Անգոլայից և Բուրկինաֆասոյից ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում կատարյալ ժողովրդավարություն է տեսել` հանուն Իտալիայի տնտեսական շահերի: Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային հայտարարություն քաղաքական կոռուպցիայի մասին: Բնականաբար, այս ամենը հետևանք է այն անգործության, որ դրսևորում են միջազգային կառույցները, այդ թվում՝ մեր Վեհաժողովը Ադրբեջանի նավթախավիարային քաղաքականության հանդեպ: Եվ իհարկե, նույն այդ նավթադոլարային վստահությունն էր պատճառը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը ԱՄՆ-ին մեղադրեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ: Ըստ Ալիևի աշխատակազմի ղեկավարի` ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հորդորել են ընդդիմությանը գրել 25, իսկ Ալիևին` 75 տոկոս ձայն: Բնականաբար, նման սկանդալային հայտարարություն իրեն կարող էր թույլ տալ միայն այն երկրի պաշտոնյան, ով վստահ է, որ իրենք շարունակելու են միջազգային կառույցներին նստեցնել նավթի ու խավիարի իրենց ասեղի վրա: Ինչո՞ւ, որովհետև չկա իրական հակազդեցություն միջազգային հանրության կողմից: Եվ երբ վերջերս «Ֆրիդըմ Հաուզը» Բրյուսելին կոչ արեց, որպես պատժամիջոց, դադարեցնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները, բնականաբար, Բրյուսելն այդ առաջարկը մերժեց: Իրական ազատության միակ գրավականը անկախությունն է։ Թույլ չտալ, որ կառույցների անկախությունը գնեն Եվրոպայի վերջին բռնակալները»:
Նաիրա Զոհրաբյան. «Մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիարակիրների շարքերում»
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում` ազատ դեբատների ժամանակ, ելույթով հանդես է եկել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով կոչ է արել Եվրոպայի խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու անհանգստացնող երևույթի դեմ:
Ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ.
«Կարծում եմ՝ կհամաձայնեք` ժամանակն է փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում և ադրբեջանական խավիարը այսուհետ համարել քաղաքական լուրջ գործոն:
Ես կդժվարանամ անգամ հաշվել, թե այս ամբիոնից քանի անգամ է ասվել այն մասին, որ անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրադավարություն գնելու այն քաղաքականությունը, որը վարում է ԵԽ անդամ Ադրբեջանը: Ավելին, մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիարակիրների շարքերում:
Սակայն որևէ անգամ ո՛չ մեր, ո՛չ էլ միջազգային որևէ այլ կառույց, ուր հասել է այդ երկրի խավիարոտ ձեռքը, այդպես էլ որևէ իրական քայլ չձեռնարկեցին ժողովրդավարությունն ապականող այս երևույթի դեմ: Արդյունքում հասանք նրան, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում կայացած խայտառակ նախագահական ընտրությունները Եվրոպական խորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Պինո Արլակիի դիտորդական խումբը համարեց ազատ, արդար և թափանցիկ:
Այս աննախադեպ խայտառակ գնահատականը, բնականաբար, Եվրոպական խորհրդարանում մեծ սկանդալի պատճառ դարձավ: Եվ ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս արդարացավ Արլակին: Նա հայտարարեց, որ ստել ու կեղծել է` հանուն Իտալիայի շահերի: Այսինքն, նա ստել է, քանի որ Իտալիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում:
Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը, «էկոնոմիստ» պարբերականի տվյալներով, Անգոլայից և Բուրկինաֆասոյից ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում կատարյալ ժողովրդավարություն է տեսել` հանուն Իտալիայի տնտեսական շահերի: Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային հայտարարություն քաղաքական կոռուպցիայի մասին:
Բնականաբար, այս ամենը հետևանք է այն անգործության, որ դրսևորում են միջազգային կառույցները, այդ թվում՝ մեր Վեհաժողովը Ադրբեջանի նավթախավիարային քաղաքականության հանդեպ:
Եվ իհարկե, նույն այդ նավթադոլարային վստահությունն էր պատճառը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը ԱՄՆ-ին մեղադրեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ:
Ըստ Ալիևի աշխատակազմի ղեկավարի` ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հորդորել են ընդդիմությանը գրել 25, իսկ Ալիևին` 75 տոկոս ձայն: Բնականաբար, նման սկանդալային հայտարարություն իրեն կարող էր թույլ տալ միայն այն երկրի պաշտոնյան, ով վստահ է, որ իրենք շարունակելու են միջազգային կառույցներին նստեցնել նավթի ու խավիարի իրենց ասեղի վրա:
Ինչո՞ւ, որովհետև չկա իրական հակազդեցություն միջազգային հանրության կողմից: Եվ երբ վերջերս «Ֆրիդըմ Հաուզը» Բրյուսելին կոչ արեց, որպես պատժամիջոց, դադարեցնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները, բնականաբար, Բրյուսելն այդ առաջարկը մերժեց: Իրական ազատության միակ գրավականը անկախությունն է։ Թույլ չտալ, որ կառույցների անկախությունը գնեն Եվրոպայի վերջին բռնակալները»: