Լրահոս

28.01.2014 15:24


Իրան է ժամանել ՄԱԳԱՏԵ-ի երեք տեսուչ ուրանի հանքահորերը հետազոտելու նպատակով

Իրան է ժամանել ՄԱԳԱՏԵ-ի երեք տեսուչ ուրանի հանքահորերը հետազոտելու նպատակով

Երեքշաբթի Իրան է ժամանել ՄԱԳԱՏԵ-ի երեք տեսուչ Գաչինեի ուրանի հանքահորերը հետազոտելու նպատակով: Այս մասին, «ИТАР–ТАСС»-ի փոխանցմամբ, հաղորդել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին:

«Երեք տեսուչները նպատակ ունեն չորեքշաբթի ուղևորվել Բենդեր-Աբբաս, որպեսզի այցելեն Գաչինեի հանքահորեր»,– փոխանցում է Իրանի լրատվական գործակալությունը: Այդ օբյեկտը չի ստուգվել 2005 թվականից, և ՄԱԳԱՏԵ–ի տեսուչների այցը նախատեսված է Թեհրանի հետ կնքած պայմանագրով, որը թույլ է տալիս կառույցին ստուգումներ իրականացնել՝ համոզվելու, որ ուրանի հարստացումն Իրանի միջուկային ծրագրում խաղաղ բնույթ է կրում։

Այս խորագրի վերջին նյութերը