Լրահոս

28.01.2014 15:46


ՄԱԿ-ը պատրաստ է մարդասիրական օգնություն հասցնել Հոմս. միայն թե կանաչ լույս տան

ՄԱԿ-ը պատրաստ է մարդասիրական օգնություն հասցնել Հոմս. միայն թե կանաչ լույս տան

ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը պատրաստ է Հոմս հասցնել մարդասիրական օգնությունը։ Այս մասին փոխանցում է «ИТАР–ТАСС»-ը՝ «Reuters»–ին հղումով։ ՄԱԿ ներկայացուցիչ Էլիզաբեթ Բիրսի խոսքերով՝ պարենը կհերիքի 2,5 հազար մարդու մեկ ամսվա ընթացքում: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ ասել է, որ ընդդիմադիր գրոհայինների մասնատված խմբավորումները և նրանց հարձակումները ՄԱԿ-ի աշխատակիցների վրա մինչ այժմ խոչընդոտում էին մարդասիրական օգնության ցուցաբերումը: Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ վերջին ամիսներին սիրիական ընդդիմության գրոհայիններն առևանգել, վնասել և սպանել են ՄԱԿ-ի մարդասիրական կառույցների տասնյակ աշխատակիցների, ինչպես նաև թալանել խաղաղ բնակչության համար նախատեսված, պարենով բեռնված բազում մեքենաներ:

Այս խորագրի վերջին նյութերը