Լրահոս

28.01.2014 21:46


Ռուսաստանը և Հարավային Օսիան հստակեցրել են օդային տարածքի պաշտպանության գործողությունների հերթականությունը

Ռուսաստանը և Հարավային Օսիան հստակեցրել են օդային տարածքի պաշտպանության գործողությունների հերթականությունը

Ռուսաստանը և Հարավային Օսիան հստակեցրել են գործողությունների հերթականությունը և տարանջատել պատասխանատվության ոլորտները հանրապետության և երկու պետություններին կից տարածքներում հակաօդային պաշտպանություն կազմակերպելիս: Համապատասխան արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայում ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի և Հարավային Օսիայի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վալերի Յախնովեցի միջև: Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը: Հանդիպմանը Բախինը նշել է, որ մեծ աշխատանք է տարվել ռազմական ոլորտում երկկողմանի նորմատիվ–իրավական հիմքի զարգացման գործում, այդ թվում՝ զինծառայողների սոցիալական ապահովության հարցերում: Ստորագրված փաստաթղթերն էլ կնպաստեն երկու երկրների պաշտպանունակության ամրապնդմանը: Իր հերթին Հարավային Օսիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈՒ ղեկավարությանը երիտասարդ հանրապետության խնդիրների ընկալման և նրա զինուժին օգնության համար:

Այս խորագրի վերջին նյութերը