Լրահոս

28.01.2014 18:35


Սերբիայի կառավարությունն առաջարկել է նախագահին ցրել խորհրդարանը

Սերբիայի կառավարությունն առաջարկել է նախագահին ցրել խորհրդարանը

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ Սերբիայի կառավարությունը, հերթական նիստի արդյունքներից ելնելով, երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին առաջարկություն է ուղարկել՝ ցրելու խորհրդարանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։ Այդ ընտրությունները, իշխող կոալիցիան կազմող տարբեր կուսակցությունների գնահատականներով, անհրաժեշտ են, որպեսզի Սերբիայի քաղաքացիներն իրենց տեսակետներն արտահայտեն ապագա պետական քաղաքականության վերաբերյալ և աջակցեն խորհրդարանի ու կառավարության նոր կազմին՝ արագացնելու բարեփոխումներն ու հասարակության արդիականացումը։ Նախագահին ուղղված փաստաթղթում թվարկվում են ներկայիս կառավարության հաջողությունները, որը 2012թ. հուլիսից նշանակալի ձեռքբերումների է հասել հասարակական կյանքի մի շարք ոլորտներում։ Նշվում է մասնավորապես Սերբիայի՝ ԵՄ–ին անդամակցության բանակցությունների մեկնարկի, Բելգրադի ու Պրիշտինայի միջև քննարկումների արդյունքների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը