Սիրիայի ԱԳՆ. «Որպեսզի մարդասիրական օգնությունը մտնի Հոմս, գրոհայինները պետք է լքեն քաղաքը»
Որպեսզի մարդասիրական օգնությունը մտնի Հոմս, զինված խմբավորումները պետք է լքեն քաղաքը: Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, Ժնևում լրագրողներին ասել է Սիրիայի ԱԳ առաջին տեղակալ Ֆեյսալ Մեքդադը:
«Մենք չենք կարող մարդասիրական օգնություն տալ ահաբեկիչներին,–ընդգծել է նա, ապա ավելացրել, որ Հոմսի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են,–մենք պատրաստ ենք ընդունել բոլոր կանանց և երեխաներին»։
Մեքդադն ասել է նաև, որ ԱՄՆ հայտարարությունը՝ սիրիական կազմավորումներին զենք մատակարարելու վերաբերյալ, չի նպաստում «Ժնև-2»-ին: Նա քննադատել է ԱՄՆ-ին նմանատիպ քայլերով Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար։