-Էս ինչ ա, սաղ ճամփեքը փակել են, արա դե հո մենք ձեր գերին չե՞նք, չեմ կարում գամ տեղ հասնեմ,- կեսօրին բողոքեց մեր շենքի հարակից հատվածում առեւտուր անող կրպակավաճառը ու շարունակեց,- ասի գնամ մի էրկու հատ ապրանք բերեմ, տենամ ի՞նչ՝ սաղ էդ Եռաբլուրի մասերով-բանով փակած ա…Ամեն անգամ հենց մի հոգի մարդ ա գալիս Հայաստան, ի՞նչ ա, պտի ճամփեքը կաթվածահար անե՞ք:
Մարդուն բացատրեցի, որ այսօր Հայոց բանակի տոնն է եւ իշխանական վերնախավը գնացել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Լսեց ու զարմացավ՝ «Հա՞, տոն ա՞, չգիտեի, ես ինչ իմանամ ի՞նչ օր ա»։ Այսինքն՝ չգիտեր էլ, որ Հայոց բանակի տոնն է, ինչպես նաեւ այդ մասին տեղյակ չէին շրջակայքում գտնվողներից շատերը:
Անտեղյակությունը մահացու մեղք չէ, բայց մտածեցի, թե ինչու մեզանում տոն չի ստացվում: Ավելի ճիշտ ստացվում է այնպես, ինչպես միշտ:
Տոնում են վերևինները, իսկ ներքևինները դիտում են, թե ինչպես են տոնում վերևինները: Վերևներում գերիշխում է կեղծ պաթոսը, իսկ ներքևներում՝ անկեղծ անտարբերությունը։
Երբեք չի լինում այնպես, որ վերևիններն ու ներքևինները միասին տոնեն:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ երկրի ղեկավարությունը գնաց Եռաբլուր, ծաղիկներ դրեց հերոսների շիրիմներին, թիկնապահները հետ մղեցին բանակում զոհված զինվորների մայրերին, որ հանկարծ «տոնը չխանգարեն» ու շքախմբով լքեցին տարածքը:
Իսկ ժողովուրդն էլ պետք է հեռուստաէկրանին տեսնի տոնին համահունչ հաղորդումներ եւ սպասի կառավարական համերգին:
Գոհ ու շնորհակալ եմ, որ այսօր տհաճ ու կուշտ մռութների չտեսա, որոնց սովորաբար «խոսեցնում» են լրատվամիջոցները ու սրանք կեղծ բաժակաճառեր են ասում՝ «Փառք ու պատիվ…փառք ու պատիվ…փառք ու պատիվ»:
Սոցցանցերում մշտական ու ձանձրալի վեճը սկսվեց. ակտիվորեն սկսեցին վիճարկել Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած դեմքերի հարցը: Հետո հերոսներին սկսեցին իրար մեջ բաժանել ու կռվել, թե իրականում ո՞վ է մարտնչել Ղարաբաղյան պատերազմում, իսկ ով՝ «կռիվների ֆոնին նկարվել»: Ջոկջոկեցին ու մատնացույց արեցին «ասֆալտի ֆիդայիններին, ովքեր այսօր էլ երկրի թալանով են զբաղված»:
Մի խոսքով, հայի հավիտանական վեճ՝ ես սրան եմ սիրում, ինքն է հերոսը, չէ՛, ես դրան ատում եմ, ինքը հերոս չի:
Վերջում էլ տարածվեց գեներալ Մանվելի «գրագետ խոսքն ու հարցազրույցը»:
«Ես էսօր քֆուր չեմ տվել, ուրեմն՝ լավ օր ա»,– ասաց ԵԿՄ ղեկավարը:
Լավ պրծանք:
Ինչեւէ, սա էր տոնը՝ չհաշված կառավարական համերգը:
Միայն զարմանալի է, թե այս ամենի համար ինչո՞ւ է կառավարությունը երկու օր ոչ աշխատանքային համարել: Չէ՞ որ արանքում մեռելոց չկար։ Երևի Նոր տարվա երկշաբաթյա արձակուրդի իներցիան պահպանվել է։ Ինչևէ։
Եթե երկրում իրական տոնի զգացողություն չկա՝ ուզում ես տասը օր ոչ աշխատանքային սահմանիր, դրանից մի՞թե «տոն է առաջանալու»: Իշխանությունների՝ ոչ աշխատանքային օրերը շատացնելը «խմբերով մի հավաքվեք» ծրագրի տպավորություն է թողնում։ Ցանկացած առիթ օգտագործվում է մարդկանց տներում պահելու համար։ Այս անգամ այդ ծրագրի իրականացման առիթը Բանակի օրն էր։
Վերևի ու ներքևի տոնը

Կիմա Եղիազարյան