Լրահոս

29.01.2014 10:00


Երբ խաղարկությանը մասնակցում է մի հոգի, բայց շահում են բոլորը

Երբ խաղարկությանը մասնակցում է մի հոգի, բայց շահում են բոլորը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ընդամնը 2 ամիս առաջ Արարատի քաղաքապետ «ընտրված» Հայկ Հայկյանը «գրին քարտ» է շահել և, ամենայն հավանականությամբ, կարտագաղթի ԱՄՆ:
Սա այն դեպքն է, երբ խաղարկությանը մասնակցում է մի հոգի, բայց շահում են բոլորը: Եթե ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանը մեկնի ԱՄՆ, Արարատ քաղաքի բնակիչները կարգին կշահեն: Ընդ որում, այդ քայլով Հայկ Հայկյանը նաև կատարած կլինի իր հիմնական նախընտրական խոստումը. նա, հիշեցնենք, խոստանում էր ծաղկեցնել Արարատը, և քաղաքապետի պաշտոնից հեռանալով` հրաշալի նախադրյալներ կստեղծի դրա համար:
Իսկ մեզ մնում է միայն համոզել Սերժ և Տիգրան Սարգսյաններին, որ իրենք նույնպես մասնակցեն «գրին քարտի» խաղարկությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը