Հարավային Կորեայում ինքնաբերաբար անջատվել է «Խանուլ» ԱԷԿ–ի ռեակտորներից մեկը
Կորեայի Հանրապետությունում վաղ առավոտյան ինքնաբերաբար անջատվել է Ուլջինի «Խանուլ» ԱԷԿ–ի N5 ռեակտորը, երբ կառավարման համակարգում անսարքության ահազանգ է ստացվել։ «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հիդրո և ատոմային էներգետիկայի պետական կորեական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, որը երկրի բոլոր ԱԷԿ–երի օպերատորն է։
«Ներկա պահին ռեակտորը գտնվում է կայուն վիճակում։ Ձեռնարկվել են աշխատանքներ իրական պատճառը պարզելու նպատակով»,–հայտարարել է ներկայացուցիչը։
Կորեայում ընդհանուր առմամբ շահագործվում է 23 էներգետիկ ատոմային ռեակտոր, որոնք ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մեկ երրորդը։ «Խանուլը» տեղակայված է երկրի հարավարևելյան մասում։ Ռեակտորը վերջին անգամ տեխնիկական պատճառներով կանգ է առել 2013 թվականի հունիսին։