Լրահոս

29.01.2014 11:15


Վլադիմիր Պուտին. «Մեզ համար տարբերություն չկա, թե Ուկրաինայում ով կգա իշխանության» (տեսանյութ)

Վլադիմիր Պուտին. «Մեզ համար տարբերություն չկա, թե Ուկրաինայում ով կգա իշխանության» (տեսանյութ)

Նախօրեին կայացած Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իշխանության գա ընդդիմությունը, Ռուսաստանը չի՛ վերանայի այդ երկրի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները՝ կապված վարկավորման և էներգետիկ համաձայնագրերի հետ։

–Մեզ համար դա նշանակություն չունի։ Չէ՞ որ մենք շատ կառուցողական բանակցություններ էինք վարում ուկրաինական կառավարության հետ, երբ այն ղեկավարում էր տիկին Տիմոշենկոն։ Մեզ համար տաբու չկա` չխոսելու Ուկրաինայի քաղաքական բոլոր ուժերի հետ։ Բայց մեզ համար իրոք սկզբունքորեն շատ կարևոր է, որ ուկրաինական տնտեսությունը լինի վարկունակ։ Ուկրաինայի իշխանության ղեկին ինչ քաղաքական ուժեր էլ լինեն, Ռուսաստանի համար կարևորն այն է, թե ինչ տնտեսական քաղաքականություն են նրանք մտադիր իրականացնել։ Սա մեզ համար սկզբունքայի՛ն հարց է,–ընդգծել է Պուտինը։

Ինչ վերաբերում է խորհուրդներին, թե ինչ պետք է անի Ուկրաինան, ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդն ի վիճակի է ինքնուրույն որոշել։

–Ռուսաստանը երբե՛ք չի միջամտի այդ հարցում,–ավելացրել է Պուտինը–միաժամանակ, կարող եմ պատկերացնել, թե ինչպես կարձագանքեին եվրոպացի մեր գործընկերները, եթե, օրինակ, Կիպրոսի կամ Հունաստանի ճգնաժամի թեժ պահին՝ հակաեվրոպական ցույցերի ժամանակ, հայտնվեր մեր արտգործնախարարն ու այնտեղ սկսեր ինչ–որ կոչերով հանդես գալ։ Կարծում ենք, որ դա նախ ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չէ, իսկ նաև, հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների յուրահատկությունը, մեզ համար անընդունելի է։

Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայում ճգնաժամը հաղթահարելու հարցում միջնորդ հանդես գալու առաջարկին՝ ասելով.

–Ես չգիտեմ՝ Ուկրաինային պե՞տք է այդ միջնորդությունը։ Եթե պետք է, ապա նրանք դրա մասին պետք է ասեն։ Բայց ես կարծում եմ՝ որքան շատ միջնորդներ, այնքան շատ խնդիրներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը