Նախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Չեխիայի նախագահները կմասնակցեն նաև հայ-չեխական գործարար համաժողովին: Պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:
Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով կմենկի Չեխիա
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Նախագահ Զեմանի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին նախատեսվում են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Չեխիայի նախագահները կմասնակցեն նաև հայ-չեխական գործարար համաժողովին:
Պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի, վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: