Ֆրանսահայ համայնքը հիասթափված է. Օլանդը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես չի եկել
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:
«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասով ես կասկած չունեմ, որովհետև նախագահը շատ հստակ նշեց, որ նախագահական պալատը հարցը մտադիր է լուծել միմիայն օրենքի սահմաններում: Սա մեզ հետաքրքրում է, քանզի եթե օրենքի սահմաններում է հարցը լուծվելու, ապա օրինագիծը պետք է անցնի և կիրառվի: Համոզված եմ, որ մինչ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նախագահ Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի, մանավանդ որ նախատեսված է նրա մայիսյան այցելությունը Երևան, ուր էլ, օրինագծի հետ կապված, առաջադիմական և դրական հայտարարություն կանի»,- նշեց Վարժապետյանը:
Մեկնաբանելով երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը` պատմության հետ հաշվի նստելու հետ կապված, նա ընդգծեց, որ ֆրանսիական մամուլի լրատվությունը և նախագահի հայտարարությունն էականորեն տարբերվում են. ֆրանսիական մամուլի հրապարակումներում նշվում էր, որ նախագահը Հայոց ցեղասպանութան ճանաչման կոչ է արել, սակայն նախագահը նման բան չհայտարարեց:
«Այդ առումով հայ համայնքի ակնկալիքները չարդարացան: Նախագահի հայտարարության մեջ իրերն իրենց անուններով չէին կոչվում: Անընդունելի են նաև այն արդարացումները՝ իբր, գտնվելով Թուրքիայում, նախագահը չէր կարող նման հայտարարություն անել: Հայ դատը շարունակելու է հետամուտ լինել նույն պահանջին` հասնելու վերջնական արդարության»,- պարզաբանեց Ֆրանսիայի Հայ դատի ղեկավարը:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։