Կարմիր խաչը փորձում է հանդիպել Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացու հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան «ԱՊԱ» գործակալությանը հայտնել է, որ կազմակերպության Բաքվի գրասենյակը Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններ է վարում՝ հանդիպելու Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու հետ։
Հիշեցնենք, որ Վերին Կարմիր աղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը երեկ դուրս է եկել տանից, և մինչև այժմ նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Խոջոյանին վերջին անգամ տեսել են հայ–ադրբեջանական սահմանի մոտակայքում։ Ոստիկանությունից հայտնել են, որ Խոջոյանը առողջական (հոգեկան) խնդիրներ ունի և գտնվել է բժիշկների վերահսկողության տակ: