Լրահոս

29.01.2014 14:16


Հայաստանը կներկայացվի «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանը կներկայացվի «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Սույն թվականի հունվարի 29-31-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացնի Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 50 երկրների 600 զբոսաշրջային կազմակերպություններ և 7500 առևտրային գործակալներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը հնդկական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հնդկաստանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը