Առողջապահության նախարարը Տիգրան Սարգսյանի դիտարկումից հետո էլ է շարունակում դեմ լինել
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ինչպես դեմ էր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկումից հետո էլ է շարունակում դեմ լինել հեռուստաեթերով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդին:
–Եսայդորոշմանըբացասականեզրակացությունեմտվել ևՀՀ կառավարության նիստում ասել եմ իմ դիրքորոշումը։ Վարչապետը հայտարարեց, որ հեղինակների հետ ևս մեկ անգամ կքննարկենք այդ հարցը: Քննարկումը նշանակված է այսօր։ Բայց ես չեմ պատրաստվում փոխել իմ դիրքորոշումը,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 9–ին տեղի ունեցած կառավարության նիստում քննարկվել էր «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորներ: Նրանք առաջարկում էին զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել էր ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը՝ ընդգծելով. «Ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը Հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»:
Առողջապահության նախարարը Տիգրան Սարգսյանի դիտարկումից հետո էլ է շարունակում դեմ լինել
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ինչպես դեմ էր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկումից հետո էլ է շարունակում դեմ լինել հեռուստաեթերով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդին:
–Ես այդ որոշմանը բացասական եզրակացություն եմ տվել և ՀՀ կառավարության նիստում ասել եմ իմ դիրքորոշումը։ Վարչապետը հայտարարեց, որ հեղինակների հետ ևս մեկ անգամ կքննարկենք այդ հարցը: Քննարկումը նշանակված է այսօր։ Բայց ես չեմ պատրաստվում փոխել իմ դիրքորոշումը,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է նախարարը:

7or.am