Լրահոս

29.01.2014 15:07


Շամանիդին փոխարինել է Բայբուրթին

Շամանիդին փոխարինել է Բայբուրթին

Հունվարի 29-ին Վրաստանի նախագահը ներկայացրեց ազգային փոքրամասնությունների հարցերով իր խորհրդատուին: Խորհրդատուն դարձել է հույն Սոֆիո Շամանիդին, ով այդ պաշտոնում փոխարինել է հայազգի Վան Բայբուրթին: Հանդիպման սկզբում նախագահը նշեց, որ Վրաստանը տնտեսապես և մշակույթով ուժեղ է դարձել ազգային փոքրամասնությունների մասնակցության շնորհիվ:

«Վրաստանի եզակիությունը ոչ միայն այն է, որ իր քաղաքներում և գյուղերում տարբեր ազգային պատկանելության մարդիկ ունեն մեկ նպատակ և ձգտում են դրան: Մենք հատուկ ուշադրություն ենք հատկացնում, որպեսզի պայմաններ ստեղծենք բազմաձևության զարգացման համար: Այս ամենը թույլ կտա մեր երկրին ամրանալ և ավելի ուժեղ դառնալ», -հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների հարցերով նոր խորհրդատուին, նա հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ազգային փոքրամասնությունները իրենց չզգան երկրորդ կարգի քաղաքացիներ:

«Ամենագլխավոր խնդիրն է նույնականության և ավանդույթների պահպանումը: Ես ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքային փորձ ունեմ, ես ինքս դրա ներկայացուցիչն եմ: Հիանալի գիտեմ նրանց խնդիրները, քանի որ ինքս ամեն օր հանդիպում եմ դրանց», -հայտարարել է Սոֆիո Շամանիդին:
Կարևոր է նշել, որ հանդիպմանն անհայտ պատճառներով ներկա չէին Վրաստանի Հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկա չէին նաև շրջանների ներկայացուցիչներ: Սրահում չկային նաև Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ:
Սոֆիո Շամանիդին գիտությունների դոկտոր է, ժամանակակից հույն բանասիրության պրոֆեսոր Թբիլիսիի Պետական Համալսարանում, մի քանի գիտական աշխատանքների հեղինակ:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը