Մաքսային և հարկային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը
Այսօրվա ասուլիսին, ներկայացնելով 2013թ. կատարված և 2014թ. նախատեսվող աշխատանքները, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ ընթացիկ տարում կիրականացվի մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության օրենսդրությանը։ Ինչ վերաբերում է նախորդ տարվա ցուցանիշներին, ըստ նախարարի՝ կյանքի են կոչվել մի շարք հաջողված ծրագրեր։ Մասնավորապես, առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր (եվրապարտատոմսեր)` 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 6,25 % եկամտաբերությամբ, 7 տարի ժամկետով:
«Բացի այդ, նախարարությանը հաջողվեց նախորդ տարեվերջին էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: Անցյալ տարի վերջնականապես գանձապետարանը անցում կատարեց էլեկտրոնային եղանակով հաշիվների կառավարմանը»,–նշել է նախարարը։

7or.am