Ուկրաինայում ցուցարարների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության շենքում, որը հունվարի 24-ին գրավել էին ցուցարարները: «Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ հնչել են կրակոցներ, և նռնակներ նետվել: Կան վիրավորներ։
Փոխհրաձգությունը սկսվել է այն ժամանակ, երբ մի խումբ մարդիկ փորձել են ներս մտնել նախարարության շենք և այնտեղից հեռացնել «Ընդհանուր գործ» շարժման ակտիվիստներին: Նրանք հայտարարել են, որ նախարարության շենքն ազատելու որոշումը կայացրել են պատգամավորները՝ դրա դիմաց խոստանալով բաց թողնել ձերբակալված ցուցարարներին:

7or.am