Լիբիայի վարչապետը պնդում է, որ իրեն սպառնում են սպանել
Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը հայտարարել է, որ իրեն ուզում են սպանել։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ տեղական թերթերին հղումով։
«Եթե Ազգային կոնգրեսը (ժամանակավոր խորհրդարանը) որոշում կայացնի, որ կառավարությունը պետք է հեռանա, կառավարությունը կհեռանա և իր լիազորությունները կփոխանցի նրան, ով կգրավի իր տեղը։ Բայց եթե քեզ մոտ մարդ է գալիս և սպառնում ֆիզիկական ոչնչացմամբ, եթե հրաժարական չտաս, դա անթույլատրելի է»,–հայտարարել է Զեյդանը՝ հրաժարվելով ասել՝ ով է իրեն սպառնում։ Նա հավելել է, որ Լիբիայի ժողովուրդը պետք է հստակ հասկանա՝ ինչ է ուզում, բայց եթե կառուցում է ժողովրդավարական պետություն, ապա պետք է գործի ժողովրդավարության և օրենքի շրջանակներում։
Լիբիայում արդեն մի քանի ամիս է՝ քաղաքական ճգնաժամ է՝ կապված տնտեսական դժվարությունների, կենտրոնական իշխանության թուլության և երկրում անջատողական տրամադրությունների առկայության հետ։ Զեյդանը, որը երկրում կարգուկանոն հաստատելու համար պայքար է հայտարարել ահաբեկիչների ու ապօրինի ռազմականացված խմբավորումների դեմ, վերջիններիս դժգոհությունն է առաջացրել։