Աշխարհ

29.01.2014 22:03


Սերբիայի նախագահն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել

Սերբիայի նախագահն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել

«ИТАР–ТАСС»-ի փոխանցմամբ՝ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հունվարի 29-ին հրամանագիր է ստորագրել Սկուպշչինան (Սերբիայի խորհրդարանը) ցրելու և երկրում մարտի 16-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախօրեին Սերբիայի կառավարությունը պաշտոնապես երկրի ղեկավարին համապատասխան հարցում էր ուղարկել՝ հիմնավորել ընտրությունների անհրաժեշտությունը քաղաքացիների կողմից լայն բարեփոխումների և հասարակության արդիականացման աջակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը