Մեդվեդև. «Ուկրաինան ՌԴ–ին խնդրում է հետաձգել պարտքերի մարումը»
Ուկրաինան խնդրում է հետաձգել գազի դիմաց կուտակված հին պարտքերն ու 2014–ին նվազեցված սակագնով մատակարարվող գազի վճարները։ «Интерфакс-Украина»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Ուկրաինան կրկին խնդրում է հետաձգել պարտքերի մարումը, և, որ ամենավատն է, չի վճարում ընթացիկ գումարները։ Ավելի ճիշտ, պատրաստ են վճարել, բայց ոչ ամբողջությամբ, և սա այն դեպքում, երբ մենք զգալիորեն նվազեցրել ենք գազի սակագինը»
Միաժամանակ, նա ավելացրել է, որ այդ հարցը պետք է քննարկվի ուկրաինական նոր կառավարության հետ։

7or.am