Լրագրողներին խոչընդոտած Սևակ Խաչատրյանին 400000 են տվել նախագահականից
Aravot.am-ը գրում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տված տղաներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը, 400 000 դրամանոց գործուղում է շահել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ): Նա այդ ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հաղթողներից է, մրցույթ, որը փաստորեն հաջորդել է տնտեսագիտական համալսարանում կայացած եւ լրագրողական կազմակերպությունների կողմից դատապարտված տհաճ միջադեպին:
Հավելենք, որ ԵԳԱԾ շրջանակներում Սեւակ Խաչատրյանին ճամփորդելու հնարավորության տրամադրումը հարուցել է նաեւ «Ֆեյսբուքի» որոշ օգտատերերի զայրույթը, որոնք իրենց տարակուսանքն են հայտնել այդ ծրագրի ֆեյսբուքյան էջում:
Նրանք իրենց մեկնաբանություններում Սեւակ Խաչատրյանին ընկալում են ոչ թե որպես գիտության հետ առնչություն ունեցող մեկը, այլ ավելի շատ կապում են Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը լրագրողներին խոչընդոտողի ու հայհոյաբերան ամբոխին ցուցումներ տվողի ու ԲՈՀ-ի պահանջները խախտողի: Օգտատերերից մեկը մասնավորապես գրել էր, որ հարկ էր քննարկել Սևակ Խաչատրյանի նման անձանց ֆինանսավորելու հարցը. «Ես առաջարկում եմ, որ հենց գիտական չափորոշիչներով` գիտական գործունեության հիմնական սկզբունքները ոտնահարողներին պետք է արտաքսել գիտության ոլորտից։ Ընդհանրապես հասարակությունը պետք է մերժի նման մարդկանց։ Իսկ գիտական հանրությունը` առավել ևս։ Որովհետև նաև նրանց պատճառով է մեծապես ընկնում գիտության վարկանիշը: Եթե բարոյականությունն այստեղ չաշխատի, ուրեմն ԵԳԱԾ-ն արդեն վերածվել է կերակրատաշտակի»,-գրել էր մի երիտասարդ:

Մանրամասները՝ Aravot.am–ում։