Լրահոս

29.01.2014 17:40


Իսրայելը պարտավոր չէ ընդունել ԱՄՆ ծրագիրը Պաղեստինի վերաբերյալ

Իսրայելը պարտավոր չէ ընդունել ԱՄՆ ծրագիրը Պաղեստինի վերաբերյալ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառել, որ կարող է մերժել ամերիկացի միջնորդների կողմից պատրաստվող նախաձեռնությունը պաղեստինցիների հետ բախումը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն։ Անցյալ տարի Իսրայելին ու Պաղեստինին բանակցությունների սեղանին վերադարձրած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուղղորդում է կողմերին արդյունքի հասնել ապրիլի վերջին և շրջանակային համաձայնագրի նախագիծ պատրաստում, որը կարող է հիմք դառնալ լիարժեք խաղաղության պայմանագրի։

«Ամերիկացիները ձևակերպում են ամերիկյա՛ն դիրքորոշումը, ո՛չ իսրայելական։ Իսրայելը պարտավոր չէ այն ընդունել»,–հայտարարել է Նեթանյահուն Թել–Ավիվի միջազգային գիտաժողովին։

Նախագիծը, որը Քերին պատրաստվում է ներկայացնել բախման կողմերին, արդեն քննադատության է արժանացել պաղեստինյան ղեկավարության կողմից, որը դժգոհ է Հորդանանի արևմտյան ափին իսրայելական բազմամյա ռազմական ներկայությունից։ Նեթանյահուն կրկնել է, որ համառելու է, որպեսզի ապագա պաղեստինյան պետությունը լինի ապառազմականացված, և Իսրայելը ճանաչի հրեական ժողովրդի պետությունը։

Այս խորագրի վերջին նյութերը