Լրահոս

29.01.2014 22:45


«Մենք էլ էլի արդյունավետ բանակցություններ վարեցինք ու ամերիկացիներին էլ Որոտանի ՀԷԿ-ը տվեցինք»

«Մենք էլ էլի արդյունավետ բանակցություններ վարեցինք ու ամերիկացիներին էլ Որոտանի ՀԷԿ-ը տվեցինք»

«Մենք 2010 թվականից բանակցություններ էինք վարում ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշընս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների հետ, որպեսզի հարմար գներով վաճառենք «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն, որի արդյունքում առաջացավ մոտ 360 միլիոն դոլար պարտք, բայց բանակցությունների արդյունքում եկանք համաձայնության, որ պարտքի կեսը ամերիկյան կողմը կվերցնի իր վրա։
Ինչպես գիտեք, մի ամիս առաջ նույնատիպ գործարք մենք կնքեցինք ռուսական Գազպրոմ ընկերության հետ, երբ դեռ Ռուսաստանն էր մեզ նեղում։ Մեր արդյունավետ բանակցությունների արդյունքում մենք զրկվեցինք «Հայռուսգազարդ»-ի մեր վերջին 20% բաժնեմասից, մարեցինք այն 155 միլիոն դոլար պարտքը, որը Աստված գիտի (չնայած ինքն էլ երևի չիմանա), թե որտեղից հորինեցինք, մի խոսքով, հիմա արդեն ամերիկացիներն էին մեզ նեղում, մենք էլ էլի արդյունավետ բանակցություններ վարեցինք ու իրանց էլ Որոտանի ՀԷԿ-ը տվեցինք։ Հիմա մտածում ենք Չինաստանի ու Հնդկաստանի հավանական ճնշումների դեպքում ում ինչ ենք տալու, որովհետև որքան էլ զարմանալի լինի, բայց էլ ծախելու բան չի մնացել»…

(c) Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան։ Անկեղծ, բայց չկայացած ասուլիս…

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը