Լրահոս

30.01.2014 09:59


Ռուս–ուկրաինական սահմանին խստացվել է մաքսային վերահսկողությունը

Ռուս–ուկրաինական սահմանին խստացվել է մաքսային վերահսկողությունը

Ուկրաինայի ավտոմոբիլային փոխադրողների միջազգային ասոցիացիան իր կայքում հաղորդագրություն է հրապարակել, որում հայտնում է, որ ռուս–ուկրաինական սահմանին խստացվել է ապրանքների մաքսային վերահսկողությունը։

«Ըստ ոչ պաշտոնական տեղեկության՝ որոշ փոփոխություններ են մտցվել Ուկրաինայից Ռուսաստան ներկրվող ապրանքների մաքսային վերահսկման և մաքսազերծման գործընթացներում»,–«Բի–Բի–Սի»-ի փոխանցմամբ՝ ասված է կազմակերպության կայքում։

Մաքսային վերահսկողության խստացման մասին հայտնում է նաև Ուկրաինայի գործատուների կոմիտեն։

Այս խորագրի վերջին նյութերը