Աշխարհ

30.01.2014 10:57


Ռադան օրինագիծ է մշակել, որը կազատի Տիմոշենկոյին

Ռադան օրինագիծ է մշակել, որը կազատի Տիմոշենկոյին

Ուկրաինայի Գերագույն ռադան մի օրինագիծ է մշակել, որը հնարավորություն կտա ազատել այն դատապարտյալներին, որոնք առողջական խնդիրներ ունեն։ «Газета.Ru»–ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթն արդեն առկա է խորհրդարանի կայքում։

Օրինագծի հեղինակներն ազգային պատգամավորներ են «Բատկիվշինա» խմբակցությունից՝ Յուրի Օդարչենկոն և Ստեփան Կուրպիլը, որոնք առաջարկում են անհապաղ ազատել իրենց պատժի մեկ քառորդն անցկացրած դատապարտյալներին, ովքեր այդ ժամկետի կեսն էլ անց են կացրել բուժհաստատություններում։ Օրինագիծը չի վերաբերի մարդասպանության, թմրամիջոցների ապօրինի տարածման, մարդկության դեմ կատարած ծանր հանցանքների համար դատապարտվածներին։

Ընդունվելու դեպքում այն կտարածվի նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը