«Արդյունավետ կառավարման «իմպոտենցիայի» պատճառով ինչ կա-չկա՝ վաճառում են»
Ժողովո՛ւրդ, բայց զգո՞ւմ եք, որ ամեն օր մենք նոր ապացույցներ ենք ստանում, որ մեր իշխանություններն էս երկիրը որպես սեփականություն են դիտարկում, և սեփական քմահաճույքի և արդյունավետ կառավարման «իմպոտենցիայի» պատճառով ինչ կա-չկա՝ վաճառում: Սկզբից «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի վերջին 20%-ը վաճառեցին՝ դրանով իսկ դիտորդ դառնալով սեփական երկրի էներգետիկայի ոլորտում, հիմա էլ Որոտանի կասկադը հանձնեցին: Բա հետո՞: Լավ, ինչքա՞ն կարելի է երկրի ստրատեգիկ օբյեկտները հանձնել: Հասկանում եմ, որ էս իշխանությունները լեգիտիմության բացակայության պատճառով ստիպված են անդադար քծնել սեփական աթոռը մի կերպ պահելու համար, բայց դե, ամեն ինչի չափն ու սահմանը կա: Չգիտեմ, տենց էլ չի կարող շարունակվել, սրանցից պետք է ազատվել, թե չէ, վաղը շատ հնարավոր է, որ արթնանաք այլ երկրի կազմում:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից