Լրահոս

30.01.2014 11:37


Ստրասբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի և ՄԻԵԴ նախագահի հանդիպումը

Ստրասբուրգում կայացել է ՀՀ գլխավոր դատախազի և ՄԻԵԴ նախագահի հանդիպումը
Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը: ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում:
Հանդիպմանն, ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը