Աշխարհ

30.01.2014 12:05


Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հետաձգվել է

Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հետաձգվել է

2014թ. հունվարին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետք է այցելեր Բաքու, սակայն նրա այդ այցը հետաձգվել է։ «Взгляд»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատգամավոր Ալի Մամեդովն ասել է, որ Մարգվելաշվիլիի այցը հետաձգվել է երկու կողմերի զբաղվածության պատճառով։

Ի դեպ, Մարգվելաշվիլիի այցն Ադրբեջան արդեն երկրորդ անգամ է հետաձգվում։ Ծրագրվել էր, որ նա Բաքու մեկնի 2013թ. տարեվերջին, սակայն հետո հետաձգվել էր մինչև այս տարվա հունվար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը