Հայտնաբերվել է «Երևան» ԲԿ-ից անհետացած 74-ամյա Էդիկ Մադյանի դին
Aysor.am-ը գրում է, որ քիչ առաջ հայտնաբերվել է «Երևան» ԲԿ-ից հունվարի 20-ին անհետացած 74-ամյա Էդիկ Մադյանը: ԲԿ տնօրեն Տարոն Տոնոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրան գտել են ԲԿ-ից որոշ հեռավորության վրա՝ Երևանյան լճի մոտակայքում:
Հարցին՝ իրեն արդյոք չզարմացրեց այն փաստը, որ չնայած որոնողական աշխատանքներին` Է. Մադյանը հայտնաբերվել է ԲԿ-ի մոտակայքում, Տ. Տոնոյանը պատասխանեց. «Փնտրողներին պետք է հարցնեք, ես նրանց թվում չեմ եղել»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնել էին, որ փնտրվում է Էդիկ Աբելի Մադյանը, ծնված 1940թ-ին, բնակության վայրը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր (նախկին Շամշադինի շրջան):
Հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, նա, դուրս գալով «Երևան» ԲԿ-ից, կորել է: Վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված:
Դրանից հետո նրան տեսել էին թիվ 37 ավտոբուսում, «Մալիբու» սրճարանի հարակից այգում, Արաբկիրում:

Մանրամասները՝ Aysor.am–ում։