Ռուսաստանցու հաշվին սխալմամբ 10 տրիլիոն ռուբլի է փոխանցվել
Չելյաբինսկի բնակիչ Տիմուր Ֆատկուլինը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, բայց սխալմամբ: Բանն այն է, որ «Ալֆա-բանկի» կայքի աշխատանքում տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի արդյունքում Ֆատկուլինի հաշվին հայտնվել է 10 տրիլիոն ռուբլին: Սա ավելին է, քան «Forbes»-ի ցուցանիշով ամենահարուստ մարդ համարվող Կառլոս Սլիմ Էլուն, ում կարողությունը գնահատվում է 73 մլրդ դոլար.
«Հաշվեհամարիս տեսնում եմ 10 տրիլիոն ռուբլի: Սա, իհարկե, ժպիտ առաջացրեց: Պարզ է, որ փողերն իմը չէին, ու կվերցնեն դրանք: Սակայն ես հետաքրքրության համար փորձեցի փոխանցել այդ գումարի մի մասը, բայց պարզվեց, որ հաշիվս արգելափակված է: Ես զանգեցի բանկ, պարզվեց, որ աշխատողը տեղյակ չէր համակարգի թերությունների մասին, իսկ երբ լսեց, թե ինչ գումարի մասին է խոսքը, սկսեց կակազել»,- պատմել է տղան` նշելով, որ ինքը իր հաշվեհամարից չէր կարողանում հանել նույնիսկ գումարը, որը կար դրա վրա մինչ նոր գումարի անսպասելի հայտնվելը: Ընդ որում, Ֆատկուլինը նշել է, որ եթե իրեն հնարավորություն տային օգտվել այդ գումարից, ապա նա կվճարեր ԱՄՆ-ի պետական պարտքն ու կդառնար երկրի նախագահ: Փոխանցում է «utro.ru»-ն: Zham. am
Ռուսաստանցու հաշվին սխալմամբ 10 տրիլիոն ռուբլի է փոխանցվել
Չելյաբինսկի բնակիչ Տիմուր Ֆատկուլինը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, բայց սխալմամբ: Բանն այն է, որ «Ալֆա-բանկի» կայքի աշխատանքում տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի արդյունքում Ֆատկուլինի հաշվին հայտնվել է 10 տրիլիոն ռուբլին: Սա ավելին է, քան «Forbes»-ի ցուցանիշով ամենահարուստ մարդ համարվող Կառլոս Սլիմ Էլուն, ում կարողությունը գնահատվում է 73 մլրդ դոլար.
«Հաշվեհամարիս տեսնում եմ 10 տրիլիոն ռուբլի: Սա, իհարկե, ժպիտ առաջացրեց: Պարզ է, որ փողերն իմը չէին, ու կվերցնեն դրանք: Սակայն ես հետաքրքրության համար փորձեցի փոխանցել այդ գումարի մի մասը, բայց պարզվեց, որ հաշիվս արգելափակված է: Ես զանգեցի բանկ, պարզվեց, որ աշխատողը տեղյակ չէր համակարգի թերությունների մասին, իսկ երբ լսեց, թե ինչ գումարի մասին է խոսքը, սկսեց կակազել»,- պատմել է տղան` նշելով, որ ինքը իր հաշվեհամարից չէր կարողանում հանել նույնիսկ գումարը, որը կար դրա վրա մինչ նոր գումարի անսպասելի հայտնվելը: Ընդ որում, Ֆատկուլինը նշել է, որ եթե իրեն հնարավորություն տային օգտվել այդ գումարից, ապա նա կվճարեր ԱՄՆ-ի պետական պարտքն ու կդառնար երկրի նախագահ: Փոխանցում է «utro.ru»-ն:
Zham. am