Լրահոս

30.01.2014 14:15


Տիգրան Սարգսյան. «Հայկական պլանշետներից հետո սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է»

Տիգրան Սարգսյան. «Հայկական պլանշետներից հետո սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է»

ՀՀ կառավարությունը «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել է շահագործողի թույլտվություն ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ ազատ տնտեսական գոտին աստիճանաբար բովանդակություն է ձեռք բերում: Հաստատվել են բավական լուրջ ծրագրեր: Հայկական պլանշետներից հետո, որոնց արտադրությունն սկսվելու է այս տարի, սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է:

Այս խորագրի վերջին նյութերը