Աշխարհ

30.01.2014 15:00


Ժնևում ավարտվում է բանակցությունների հերթական «մրցափուլը»

Ժնևում ավարտվում է բանակցությունների հերթական «մրցափուլը»

Ժնևումմիջսիրիական խորհրդակցության առաջին «մրցափուլի» նախավերջին օրը հինգշաբթին է։ «ИТАР–ТАСС»-ի փոխանցմամբ՝ արդեն պարզ է դառնում, որ ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ ընդդիմության ներկայացուցիչները չեն պատրաստվում «դուռ շրխկացնել» և ժամանակից շուտ լքել Շվեյցարիան, և որ բանակցությունների այս փուլը կավարտվի հունվարի 31–ին, ինչպես և նախատեսվել էր։ Առաջընթաց բանակցություններից այս փուլում չեն սպասում, ավելի ակտիվ են հնչում երկրորդ փուլին անցնելու հայտարարությունները։ Պատվիրակությունները պետք է բանակցության սեղանին վերադառնան 7-10 օրից՝ քննելու՝ բանակցության արդյունքները։ Գործընթացի վերահսկողությունը կհանձնարարվի այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն հակամարտության երկու կողմերի վրա։

«Երկու կողմերի դիրքորոշումների միջև անդունդը զգալի է։ Ես չէի ակնկալում որևէ արդյունք այս փուլում»,–հայտարարել է ՄԱԿ–ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։ Այդուհանդերձ, նա հավելել է. «Սառույցը դանդաղ, բայց կոտրվում է»։

Այս խորագրի վերջին նյութերը