Յանուկովիչ կրտսեր. «Ես միշտ դեմ եմ եղել ռազմական գործողություններին»
Ռեգիոնների կուսակցության կրկնակի խորհրդակցությունից առաջ «Сегодня.ua»–ին մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում՝ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդին հայտարարել է, որ միշտ դեմ է արտահայտվել ռազմական գործողություններին։
«Ես, իհարկե, անկեղծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կհայտնվենք ոչ այսքան քաղաքականացված և բարդ իրավիճակում, և ամեն ինչ կանեմ դրա համար։ Ես միշտ դեմ եմ եղել ռազմական գործողություններին։ Ցանկանում եմ՝ խաղաղություն լինի»,–ընդգծել է պատգամավորը։ Պատասխանելով հարցին՝ որքանով է ստեղծված իրավիճակն օրհասական, Յանուկովիչ կրտսերը պատասխանել է. «Իրականում այն ավելի շատ ուռճացված է։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ արդեն ոչինչ չի հասկացվում, և պետք է դուրս գալ ու առաջ գնալ, ապրել։ Հակառակ դեպքում՝ փակուղի»։