Աշխարհ

30.01.2014 16:10


«Ինձ երկու դիակ է պետք». Վանո Մերաբիշվիլին բացել է իր խոսքերի փակագծերը (տեսանյութ)

«Ինձ երկու դիակ է պետք». Վանո Մերաբիշվիլին բացել է իր խոսքերի փակագծերը (տեսանյութ)

Վրաստանի նախկին վարչապետ և ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին մեկնաբանել է նախօրեին համացանցում տարածված տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է. «Ինձ երկու դիակ է պետք։ Բերե՛ք դրանք ինձ, ու վե՛րջ։ Մեծ պարգև կտրվի»։

«Грузия Online»–ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը Մերաբիշվիլին արել է 2009թ. Մուխրովանի ռազմակայանի զինվորականների անհնազանդության ժամանակ:

Այսօր Քութայիսում ընթացող դատավարության ժամանակ պարզաբանելով իր այդ խոսքերը՝ Մերաբիշվիլին ասել է, որ տեղյակ էր այդ կադրերի առկայության մասին, քանի որ տեսագրությունը բացահայտ էր կատարվել։

Նա նաև նշել է, որ «երկու դիակ» ասելով՝ նկատի է ունեցել ռուս խորհրդատուներին, ովքեր, իր տեղեկություններով, խորհուրդներ էին տալիս խռովարարներին։

Մերաբիշվիլին ընդգծել է, որ այդ դիակները կապացուցեին, որ անհնազանդության հետևում Ռուսաստանն է կանգնած։

«Ես միանշանակ ճիշտ եմ և չեմ ամաչում իմ խոսքերի համար։ Դա իմ պարտականությունն էր,–ավելացրել է նա,–մենք տեղեկություններ ունեինք, որ խռովությանը մասնակցել էին ռուս երկու խորհրդականներ, որոնց վերացրել էին հենց խռովարարները հետքերը մաքրելու համար։ Ես հրամայում էի գտնել հենց նրանց դիակները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը