Օզի Օսբորնն ու նրա կինը որոշել են օգնել Ժաննա Ֆրիսկեին (տեսանյութ)
Լեգենդար «Black Sabbath» ռոք խմբի մենակատար Օզի Օսբորնն ու նրա կինը՝ Շերոնը, որոշել են օգնել գլխուղեղի քաղցկեղով տառապող ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեին։ «Life News»–ի հրապարակած տեսաուղերձում Շերոնն ասում է, որ իրենք գիտեն Ժաննայի հիվանդության մասին և պատրաստ են նյութապես օգնել։
«Ողջո՛ւյն, Ժաննա, ես Շերոն Օսբորն եմ։ Ես Լոս Անջելեսում եմ և գիտեմ քո պատմությունը։ Շատ կուզենայի, որ իմանայիր՝ ես և ամուսինս՝ Օզին, հունիսի 1–ին Մոսկվայում ենք լինելու, և ցանկանում ենք հանդիպել քեզ հետ։ Բայց մինչ այդ ցանկանում ենք քեզ առձեռն գումար ուղարկել»,–ասվում է տեսաուղերձում։
Շերոնը նաև կոչ է արել բոլորին, ովքեր դիտում են այդ տեսագրությունը, օգնել երգչուհուն։
Ամերիկացի ռոքերի կինը 12 տարի առաջ ևս տառապել է այդ հիվանդությամբ և հաղթահարել քաղցկեղը։

7or.am