Լրահոս

30.01.2014 16:46


Տնտեսագիտական փորձաքննության համար` 8.4 միլիոն դրամ, իսկ բնապահպանականի համար` 0 դրամ

Տնտեսագիտական փորձաքննության համար` 8.4 միլիոն դրամ, իսկ բնապահպանականի համար` 0 դրամ

Այսօր՝ հունվարի 30 –ին, ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 8.4 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Ծրագիրը նաև ներկայացված է բնապահպանական փորձաքննությանը: Սակայն այս փորձաքննության համար կառավարությունը չի հատկացրել ոչ մի դրամ, չնայած որ Սևանը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, և Սևանի հետ կապված վտանգները պետք է գնահատել բնապահպանական փորձաքննության տեսանկյունից՝ համեմատելով դրանք սպասվելիք օգուտների հետ:

Հիշեցնենք, որ լայն հասարակությունը, բնապահպանները ծրագիրը համարում են կործանարար Սևանա լճի համար և դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ նախագիծը մերժելու պահանջով:

ԷկոԼուր

Այս խորագրի վերջին նյութերը