Լրահոս

30.01.2014 16:54


«Կամ բոլորն ընդդեմ մեկի և մեկն ընդդեմ բոլորի...»

«Կամ բոլորն ընդդեմ մեկի և մեկն ընդդեմ բոլորի...»

Երբ վարչապետդ լուզեր է, կամ բոլորն ընդդեմ մեկի և մեկն ընդդեմ բոլորի...
Արդեն 6-րդ տարին է, ինչ հայ ժողովուրդը հանդուրժում է, որ իր կառավարության ղեկին կանգնած լինի մի անմեղսունակ անձնավորություն, ում ողջ կարիերայի ընթացքում դժվար կլինի գտնել մի դրվագ, որով կարելի է հիանալ, հպարտանալ և գնահատել այն՝ որպես երկրի առաջխաղացմանը նպաստող:

Էլ ինչպե՞ս դրական քայլեր անես, երբ նպատակդ ոչ թե պետական, այլ քո սեփական գանձարանի հարստացումն է: Վաղուց արդեն Տիգրան Սարգսյան անուն-ազգանունը մարդկանց մոտ բացառապես բացասական էմոցիաներ է ծնում՝ նրանց հիշողության մեջ վեր հանելով երկրի ոսկու պաշարների խայտառակ վաճառքը, վարչապետի չիրականացրած խոստումները, տապալած պրոյեկտները, նաիրիտներն ու թալանված այլ հիմնարկները, օֆշորային սկանդալներն ու այդ սկանդալները ջրելու երեխայական մեթոդները, ատկատները, փողերի լվացման նոր մեթոդ հիշեցնող պարտադիր կենսաթոշակային համակարգը ու էլի շատ բաներ, որոնք միայն զզվանք են առաջացնում:
Այս փնջից, իհարկե, անպակաս են սույն սուբյեկտի սուր արտահայտված անսկզբունքայնությունը, ցինիզմն ու դեմագոգիան, որոնք նրա շուրջ ձևավորված ատելության ֆոնն էլ ավելի ամբողջական են դարձնում: Վերջապես, ո՞վ է այս ֆենոմենալ անձը, ով այսքան արատների հետ մեկտեղ, դեռ նավի վրա է ու առաջ գնալու, կամ գոնե իր պաշտոնին մնալու թաքուն հույսեր է փայփայում: Ո՞րն է այն գաղտնիքը, որը այս անհեռատես կատարյալ ձախողակին իշխանական երակներից օգտվելու այսպիսի հնարավորություն է տվել:

Գաղտնիքը Սարգսյանի ընդգծված եվրոպամետությունն ու եվրոպաներից գրանտներ ու վարկեր կորզելու տաղանդի մեջ էր, որը մյուս Սարգսյանին երկրի ծայրահեղ ծանր վիճակը մեղմելու ու մարդկանց աչքերին թոզ փչելու խիստ կարճաժամկետ հնարավորություն էր տալիս: Իհարկե, եվրոպացիները միամիտ չէին ու հստակ հասկանում էի, թե տրված միջոցներին ինչ ճակատագիր է սպասվում ու դրանք ում միջև են բաժանվելու, բայց մխիթարվում էին Հայաստանի տնտեսական քաղաքականության գլխավոր պատասխանատուի սուր ելույթներով՝ ընդդեմ Մաքսային միության:
Եվրոպացիներն, իհարկե, այդ ելույթները շատ հավանեցին, իսկ Կրեմլը չմոռացավ դրանք: Այժմ իրականությունն այլ է, ու սեպտեմբերի 4-ին երկրի արտաքին քաղաքական կուրսի նման կտրուկ փոփոխության պայմաններում Տիգրան Սարգսյան ֆիգուրն էլ այլևս լոկ ֆուտլյար է ու պետք չէ ոչ մեկին: Եվրոպացիների աջակցությունն էլ չկա, Կրեմլում որոշում կա մեղսավորին խաղից հանելու մասին, ժողովուրդը նրան չի ընդունում...

Սրան եթե գումարենք նաև, թե այս պահին վարչապետի աթոռի համար ինչ մրցակցություն կա տարբեր ուժերի շրջանում, ապա Տիգրան Սարգսյանին, եթե ոչ հաշված շաբաթներ, ապա հաշված օրեր են մնացել: Մամուլի միջոցներով իրեն բոլորից պաշտպանելու և ներիշխանական շատ մանր խաղիկներում ներգրավվելու փոխարեն, պրն. Սարգսյանին խորհուրդ կտամ մի փոքր հեռուն նայել: Չի բացառվում, որ պաշտոնի կորստին հետևի արդեն դատարանի առաջ պատասխան տալը: Վերջիվերջո, քավության նոխազներ մեր իշխանությունները սիրում են:

Արմեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը