Լրահոս

30.01.2014 22:04


Անգրագետ հասուն մարդկանց մեծ մասը բնակվում է Հնդկաստանում

Անգրագետ հասուն մարդկանց մեծ մասը բնակվում է Հնդկաստանում

Անգրագետ հասուն մարդկանց մեծ մասը բնակվում է Հնդկաստանում։ Այս մասին, «РИА Новости»–ի փոխանցմամբ, նշված է ՅՈՒՆԵՍԿՈ–ի համաշխարհային մոնիթորինգի զեկույցում՝ «Կրթություն բոլորի համար»։ Այդ մարդկանց թիվը Հնդկաստանում կազմում է 287 մլն՝ աշխարհի անգրագետ մարդկանց թվի 37%–ը։ Չնայած երկրի գրագետ մարդկանց թիվն աճել է 48%-ից (1991թ.) մինչև 63% (2006թ.), ընդհանուր բնակչության աճը զրոյացրել է այդ հաջողությունը, և անգրագետ հասուն մարդկանց թիվը չի փոխվել։

«Ցածր գրագիտությունն այն կարևոր գործոններից է, որը խոչընդոտում է երկրի զարգացմանը»,–ասվում է զեկույցում։ Հնդկաստանը հայտնվել է 21 երկրից բաղկացած ցուցակում, որտեղ առկա է մեծ կրթական ճգնաժամ։ Այդ պետություններում (Պակիստան, Մարոկկո, Մավրիտանիա և աֆրիկյան երկրներ՝ տեղակայված Սահարայից հարավ) երեխաների ընդհանուր թվի կեսից պակասը ստանում է նախնական կրթություն։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Հնդկաստանում բյուջեի ծախսային մասը կրթության վրա 1999–2010–ին 13%-ից իջել է 10–ի։ Նշենք, որ Չինաստանից հետո Հնդկաստանը երկրորդն է բնակչության թվաքանակով։

Այս խորագրի վերջին նյութերը