Ադրբեջանում հայտնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ձեռքը կոտրվել է (տեսանյութ)
Ադրբեջանական «ANS» հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել հայ-ադրբեջանական սահմանը հատած Վերին Կարմիր աղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանից։
Հիշեցնենք, որ նա 2014թ. հունվարի 28–ին դուրս էր եկել տանից, և հայտնվել հայ–ադրբեջանական սահմանի մոտակայքում։ Ոստիկանությունից հայտնել են, որ Խոջոյանը առողջական (հոգեկան) խնդիրներ ունի և գտնվել է բժիշկների վերահսկողության տակ:
«ANS» հեռուստաալիքի հարցազրույցում պարզ երևում է, որ Մամիկոն Խոջոյանի ձեռքը կոտրված է, մինչդեռ ավելի վաղ ադրբեջանցիների տարածած տեսանյութում նրա ձեռքի հետ ամեն ինչ կարգին էր:
Հաղորդավարի խոսքերով՝ Խոջոյանը խոստովանել է, որ Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակից է, իսկ ձեռքը կոտրել է դեպքի օրը։
Նշենք նաև, որ ռազմագերուց հարցազրույց վերցնելը Ժնևյան կոնվենցիայի խախտում է։

7or.am