«Իսկ այդ փողերի լվացումը ե՞րբ է լինելու». վարչապետի հարցը` նախարարին
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, խոսելով կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով և գերակա խնդիրներով հաստատված հանձնարարականների մասին, ասել է, որ հունվարի 29-ի դրությամբ հանձնարարականներից 94 կետերն են կատարվել, 1 կետ չի կատարվել, 1 կետ էլ ուշացումով է կատարվել:
«Չկատարված մեկ կետը վերաբերում է փողերի լվացման վերաբերյալ կարգավորման ծրագրին: ԿԲ և ուժային կառույցների հետ հարաբերությունների տեխնիկական տվյալների փոխանակման կարգերն են, որ տեխնիական պատճառներով մինչև այժմ առաջընթաց չկա և մեկ ուշացումն էլ Էներգետիկայի նախարարությունը օրենքի նախագծերը ուշ է ներկայացրել:
Տիգրան Սարգսյանը նախարարին հարցրել է. «Իսկ այդ փողերի լվացումը ե՞րբ է լինելու»:
«Այս պահին հիմնական խնդիրը ԿԲ-ի ու ոստիկանության միջև տեխնիկական մոդուլները որոշելու հարցն է»,- պատասխանել է Գաբրիելյանը: Վարչապետը հետաքրքրվել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից, թե պարզ են ժամկետները, ե՞րբ կլինեն, ի պատասխան` Ջավադյանն ասել է, որ իր կարծիքով մեկ ամսվա ընթացքում այդ հարցը կավարտեն: Zham. am
«Իսկ այդ փողերի լվացումը ե՞րբ է լինելու». վարչապետի հարցը` նախարարին
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, խոսելով կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով և գերակա խնդիրներով հաստատված հանձնարարականների մասին, ասել է, որ հունվարի 29-ի դրությամբ հանձնարարականներից 94 կետերն են կատարվել, 1 կետ չի կատարվել, 1 կետ էլ ուշացումով է կատարվել:
«Չկատարված մեկ կետը վերաբերում է փողերի լվացման վերաբերյալ կարգավորման ծրագրին: ԿԲ և ուժային կառույցների հետ հարաբերությունների տեխնիկական տվյալների փոխանակման կարգերն են, որ տեխնիական պատճառներով մինչև այժմ առաջընթաց չկա և մեկ ուշացումն էլ Էներգետիկայի նախարարությունը օրենքի նախագծերը ուշ է ներկայացրել:
Տիգրան Սարգսյանը նախարարին հարցրել է. «Իսկ այդ փողերի լվացումը ե՞րբ է լինելու»:
«Այս պահին հիմնական խնդիրը ԿԲ-ի ու ոստիկանության միջև տեխնիկական մոդուլները որոշելու հարցն է»,- պատասխանել է Գաբրիելյանը: Վարչապետը հետաքրքրվել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից, թե պարզ են ժամկետները, ե՞րբ կլինեն, ի պատասխան` Ջավադյանն ասել է, որ իր կարծիքով մեկ ամսվա ընթացքում այդ հարցը կավարտեն:
Zham. am