Ուկրաինայում առատ ձյան պատճառով առանց հոսանքի է մնացել ավելի քան 500 բնակավայր
«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ առատ ձյունն Ուկրաինայում հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։ Ինչպես փոխանցում է երկրի Արտակարգ իրավիճակների ծառայությունը, վթարի վերականգնման խմբերը շարունակում են աշխատել տարերքի հետևանքները վերացնելու համար։ Ներկա դրությամբ երկրի ինը շրջաններում և Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում առանց հոսանքի է մնացել 524 բնակավայր։ Իրավիճակը բարդ է հատկապես երկրի ճանապարհներին։ Ինչպես փոխանցել են պետծառայությունից, վերջին օրվա ընթացքում «Ուկրավտոդոր» ընկերությունը ձյան տակից հանել է 1 418 մեքենա, որտեղ գտնվել է 2 460 մարդ։ Մաքրման աշխատանքները շարունակվում են։