Լրահոս

31.01.2014 12:08


Հրաչյա Քեշիշյան. «Իմացե՛ք ձեր տեղը». ֆեյսբուքյան օգտատերերից նա վիրավորվեց

Հրաչյա Քեշիշյան. «Իմացե՛ք ձեր տեղը». ֆեյսբուքյան օգտատերերից նա վիրավորվեց

«Ազատություն» ռ/կ–ն ֆեյսբուքյան ասուլիս էր նախաձեռնել պրոդյուսեր և ռեժիսոր Հրաչյա Քեշիշյանի հետ։ Այդ ասուլիսի ձևաչափի համաձայն՝ ֆեյսբուքյան օգտատերերը նախապես իրենց հարցերը հղում են «Ազատության» էջին։

Այս անգամ, սակայն, հարցերը «յուրօրինակ» էին (ինչպես և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեպքում) և, ինչից, պարզվում է, Հրաչյա Քեշիշյանը վիրավորվել է։ Նա իր էջում մասնավորապես գրել է.
«Եվ այսպես, վաղը ես հրավիրված եմ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին։ Ես վստահ եմ, որ մեր երկրում ապրում են ողջախոհ ու դաստիարակված մարդիկ։ Ես միշտ համարել եմ Ազատություն ռադիոկայանը առաջադեմ ԶԼՄ։ Բայց երեւի Ազատությունը եւս էժանագին մոդայի ետեւից ընկնելով՝ փորձում է վարկանիշ հավաքել ոչ տրադիցիոն, ցածրորակ էպոտաժի միջոցով։ Երեւի Ազատությունը մոռացել է, թե որտեղ է վերջանում իր ազատությունը… Այդ դեպքում հորդորում եմ վերանայել այն ֆորմատը, որով այժմ առաջնորդվում է այս բազմամյա փորձով ալիքը, իսկ որպես հրավիրյալ՝ իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դեֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի, այսպես ասած, օգտատերերի ակտիվության վրա։ Իմացե՛ք ձեր տեղն, ու եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձե՛ք ապրել խաղաղությամբ»։
Ավելի պարզ լինելու համար ներկայացնենք Հրաչյա Քեշիշյանին ուղղված ֆեյսբուքյան օգտատերերի հարցերից ընդամենը մի չնչին մասը.
Artak Hambardzumyan. «Ճի՞շտ են լուրերն այն մասին, որ Դուք նկարելու եք հայ ազգի զավակ Ալեքսանդր Սարգսյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Մարդը փայի մեջ» կիսամետրաժ ֆիլմը»:
David Fidanyan. «Հրաչ, ինչի՞ չեք նկարում ֆիլմ Գալուստ Սահակյանի մասին՝ «Հալածված փիլիսոփան» վերնագրով»:
Վարդան Մակինյան. «Պարո՛ն Քեշիշյան, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ֆիլմում բա շարմազանովը, փուչիկ կարենը, մենուան չերևացին, ինչա՝ չէին համապատասխանում ՀՀԿ-ի ՆԺԴԵՀԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻՆ»։
Arthur Minasyan. «Հրաչ, ինչպիսի՞ն ա քո վերաբերմունքը մարտի 1-ին 10 մարդու արյան գնով նախագահի աթոռը բռնազավթած Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Չե՞ս պատրաստվում հրապարակավ պայքարել երկրում իշխանությունն ուզուրպացրած արյունարբու բռնապետի դեմ ու, ասենք, ֆիլմ կամ մուլծիկ նկարես ընդդեմ Սերժի ռեժիմի»։
Տաթևիկ Պողպատյան. «Ի՞նչ սկզբունքով եք ընտրել Գարեգին Նժդեհի դերակատարին: Չե՞ք կարծում, որ այդ դերն ամենից լավ կկատարեր Սերժ Սարգսյանը։ Դիմե՞լ եք նրան նման խնդրանքով, թե՞ միայն նա է Ձեզ դիմում»։
Vahe Gasparyan. «Ես լավ գիտեմ, որ կինոն Ձեզ համար պարզապես փող վաստակելու միջոց է և ՎԵՐՋ: Այստեղ հարց է առաջանում` չե՞ք ամաչում»։
Մյուս բոլոր հարցերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Նշենք նաև, որ դրանց մի մասը «Ազատություն» ռ/կ–ն ջնջել է իր էջից։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը