Լրահոս

31.01.2014 14:02


Դավիթ Հարությունյանը քննադատել է ՀՀ կառավարությանը

Դավիթ Հարությունյանը քննադատել է ՀՀ կառավարությանը

«iLur.am»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը քննադատել է կառավարությանը։

ԱԺ բոլոր վեց խմբակցությունների ներկայացուցիչները հանդես էին եկել «Դատախազության մասին» և ԱԺ կանոնակարգ օրենքներում փոփոխությունների առաջարկով` հստակեցնելով ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգը: Սակայն կառավարությունը մերժել է այս նախագիծը։
Հարցին՝ «Կառավարությունն ինչո՞ւ մերժեց վեց խմբակցությունների նախագիծը, արդյոք հիմնավորումները դուք ճի՞շտ եք համարում», Դ. Հարությունյանը պատասխանել է.
«Ինձ դժվար է բացատրել, թե ինչու: Ես կարծում եմ` հավանաբար, հին, թյուր մեկնաբանությունն է գերակայել տվյալ պարագայում, և կարծում եմ` կառավարությունը չի փորձել ծանոթանալ այլ երկրների փորձին: Ես չխոսեմ շատ ավելի ժողովրդավարական երկրների մասին, որտեղ այս պրակտիկան լայնորեն կիրառվում է, բերեմ ՌԴ-ի օրինակը, որտեղ գլխավոր դատախազը տարեկան մեկ անգամ հանդես է գալիս օրենսդիր մարմնում հաշվետվությամբ: Այնպես որ, այդ պրակտիկան բազմաթիվ երկրներում առկա է, և մենք հեծանիվ չենք հորինում: Իսկ կառավարության առարկությունները, թե դատախազությունը դատական իշխանության մասն է, որ դա կդիտվի դատական իշխանության միջամտություն, և այլն, և այլն, կարծում եմ` որևէ ողջամիտ մոտեցման դեպքում քննադատության չեն դիմանում»:
Մանրամասները՝ iLur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը