Լրահոս

31.01.2014 17:21


Զինվորականները խնդրում են Յանուկովիչին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ

Զինվորականները խնդրում են Յանուկովիչին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ

Ուկրաինայի զինվորականները կոչ են արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին շտապ միջոցներ ձեռնարկել երկրում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հաղորդվում է երկրի Պաշտպանության նախարարության կայքում։

«Հայտնելով իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ զինծառայողները և Ուկրաինայի ԶՈւ աշխատակիցները, որոնք ծառայություն են անցնում և աշխատում Ուկրաինայի պաշտպանության նախարարության ապարատում, հորդորում են Գերագույն հրամանատարին գործող օրենսդրության շրջանակներում անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և հասարակության հետ համաձայնության գալու ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 27-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն խառնվում բախումնային իրավիճակին երկրում և չեն պատրաստվում մասնակցություն ունենալ լուծմանը։ Որոշ քաղաքական գործիչների կոչերը՝ ներառել բանակը երկրում խնդրի կարգավորմանը, Լեբեդևը սադրանք է համարել։

Հիշեցնենք, որ ներկա պահին նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է հիվանդանոցում։

Այս խորագրի վերջին նյութերը