Մարշալյան կղզիներում փրկել են 1.5 տարի բաց ծովում դեգերող տղամարդուն
Մարշալյան կղզիների բնակիչները փրկել են մի տղամարդու, ով 16 ամիս նավակով դեգերել է Խաղաղ օվկիանոսում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Ֆրանս պրես»–ին հղումով։ Գործակալության փոխանցմամբ՝ 2012թ. սեպտեմբերին երկու տղամարդ նավակով ուղևորվել էին Մեքսիկայից Սալվադոր։ 2014թ. հունվարին նավակը լողացել է Մարշալյան կղզիներ՝ հատելով 12.5 հազ կմ։ Փրկված տղամարդը, որը միայն իսպաներեն է խոսում, հայտնել է, որ իր անունը Խոսե Իվան է։
Նիդեռլանդցի գիտնական Օլա Ֆիելդսթադի խոսքերով՝ Իվանի առողջությանը ոչինչ չի սպառնում, նրան շատ հեղուկ ու սնունդ են տալիս։ Բաց ծովում Իվանը սնվել է կրիաներով, ձկներով և թռչուններով, որոնց բռնել է ձեռքով։ Իվանի ընկերը մահացել է մի քանի ամիս առաջ։ Կղզային պետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ տղամարդուն շուտով կտեղափոխեն մայրաքաղաք՝ Մաջուրո։