Լրահոս

25.11.2010 13:40


Հրդեհ Կորյունի փողոցում

Նախօրեին' ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կորյունի 23 շենքի հարակից տարածքում գտնվող բնական գազի խողովակաշարում: Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է «հրդեհ թիվ 1 բիս կանչ»:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԱ, Երևան քաղաքի էլցանցի, «1-02», «1-03», «1-04» ծառայությունները: Ժամը 22.43-ին և 22.44-ին «հրդեհ թիվ 2 կանչով» դեպքի վայր են մեկնել եւս 4 մարտական հաշվարկներ:

Ժամը 23.00-ին հայտարարվել է «հրդեհ թիվ 3 կանչ», որից հետո դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի թիվ 3, 4, 5, 9 հատուկ փրկարար ջոկատների և հատուկ հրշեջ ջոկատի մեկական մարտական հաշվարկ:

Այնուհետեւ օգնության են մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, Երևան քաղաքի թիվ 2, 4, 6, 12, Մասիս, Աբովյան և Վաղարշապատ քաղաքների հատուկ փրկարար ջոկատների մեկական մարտական հաշվարկ և Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 4 ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.23-ին, մարվել' 02.12-ին: Այրվել են Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 52 և 54 շենքերի և Կորյունի փողոցի թիվ 21 և 21ա շենքերի միջև գտնվող սեփական տների մի մասը ամբողջությամբ, մի մասը' մասամբ և նրանց տանիքները 1500 քմ. մակերեսով: Զոհեր և վիրավորներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը